Եվրախորհրդարանն իր ընդունած հայտարարությամբ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը հավասար է էթնիկ զտման. Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի պլենար նիստի օրակարգում ընդգրկված էր՝ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն Ադրբեջանի հարձակումներից հետո և Հայաստանի նկատմամբ շարունակական սպառնալիքները» վերտառությամբ հարցը:
Եվրոպարլամենտն իր ընդունած հայտարարությամբ արձանագրում է, որ՝
1. Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը հավասար է էթնիկ զտման:
2. Եվրոպական միությունը պետք է ընդունի սանկցիաներ ուղղված Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հրադադարի խախտման համար:
3. Եվրոպական միությունը պետք է դադարեցնի բոլոր բանակցությունները Բաքվի գործընկերության հետ կապված:
Ավելին, Եվրոպառլամենտը կոչ է անում Թուրքային զսպել իր դաշնակից Ադրբեջանին։
Խորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին նվազեցնել իր կախվածությունն ադրբեջանական գազի ներկրումից և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ նշանակալի հիբրիդային հարձակումների դեպքում՝ ամբողջությամբ դադարեցնել ԵՄ-ից ադրբեջանական նավթի և գազի ներմուծումը:
Հուսանք ԵՄ գործադիր մարմիններն ականջալուր կլինի Եվրոպական խորհրդարանի արձանագրումներին ու կոչերին»: