Ուկրաինայի ընդունումը Եվրամիություն «ինքնասպանություն» է Եվրոպայի համար․ լեհ լրագրող
Ուկրաինայի՝ Եվրամիություն ընդունելը բացասական հետևանքների կհանգեցնի հենց ԵՄ-ի համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լեհ լրագրող Լուկաշ Վարժեխան։
«Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու կուրսը չափազանց ինքնասպանություն է և կտրականապես հակասում է Լեհաստանի շահերին։ Ավելին, մեզ մոտ այս թեմայով քննարկման նշույլ անգամ չկար»,- վրդովվեց Վաժեխան։
Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ, ապա լեհերը ոչ միայն ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել «կլիմայական անհեթեթ քաղաքականության» պատճառով, այլև կկորցնեն այն ուկրաինական պետության հետ անմիջական մրցակցության պատճառով։
Նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը դեր է խաղացել Կիևի եվրաինտեգրման հավակնություններին աջակցելու գործում։ Նա նշել է, որ ուկրաինական կողմը դժվար թե ստանար մուտքի թեկնածուի կարգավիճակ, եթե չլիներ ռուսական ռազմական հատուկ գործողություն։