Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես գրում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Գրանադայում մասնակցելուց հրաժարվելու մասին կեղծավորության օրինակ են, միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը։ Այս հարցի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը պետության ղեկավարին անհարիր մոտեցում է, անընդունելի է, որ Ֆրանսիան, որը պատմության մեջ հիշվում է իր «ցեղասպան» քաղաքականությամբ և միակ երկիրն է ԵՄ անդամ երկրներից, որը չի միացել Շրջանակային կոնվենցիային: Նա փորձում է փոքրամասնությունների իրավունքների մասին դաս տալ Ադրբեջանին, որտեղ բազմաթիվ էթնիկ ժողովուրդներ ապրում են խաղաղության և հանգստության մեջ, և որն օրինակ է բերում իր բազմամշակութային և բազմազգ արժեքներով»,- ասվում է հայտարարության մեջ: