Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան՝ ավելի քան 17 մլն ֆունտ ստեռլինգով գնված նոր շենքը պաշտոնապես հանձնվել է ՀՀ կառավարությանը
ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը»,-գրել է դեսպանը: