Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը. Միշել
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը Շառլ Միշելը:
Նշվում է, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան Գրանադայում լրագրողների հետ զրույցում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Եվրամիության խորհրդի նախագահը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։
Ավելի վաղ Ալիևը հրաժարվել էր Գրանադայում Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ հանդիպումից: