Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Անպատժելիությունն ակնհայտորեն խրախուսել է Ալիևին՝ էթնիկ զտումներ իրականացնելու հարցում․ Հայ դատի գրասենյակի ղեկավար

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։

Բանաձևում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համր։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։

Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, նեկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներից և բռնի ուժով Արցախի բնակչությանն իր հայրենիքից տեղահանելու արդյունքում:

Եվրախորհրդարանի լիագումար նիստը նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, կոչ արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են: Պահանջվում է Ադրբեջանից ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառյալ Արցախի նախկին պաշտոնյաները, և առհասարակ բոլոր նրանց հանդեպ ովքեր ձերբակալվել են մինչև այդ թվականը:

Բանաձեւում ընդգծվում է միջազգային երաշխիքներ ապահովելու կարևորությունը՝ Արցախի բնակիչների վերադարձի իրավունքն ապահովելու համար: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել հայ ժողովրդին իր կյանքն ու համայնքները վերականգնելու ջանքերում:

Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է.

«Արդեն երկրորդ անգամ Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս բանաձևն ավելի կոնկրետ ու մանրամասն է իր պահանջներում։ Այն նաև ցույց է տալիս ԵՄ խորհրդարանի պահանջների և Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԵՄ իրական քաղաքականության միջև հսկայական անջրպետը, մինչդեռ իրականում կարևորը ԵՄ պաշտոնական քաղաքականությունն է: Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։

Մենք իսկապես երախտապարտ ենք Եվրախորհրդարանին ԵՄ արժեքային համակարգին հավատարիմ մնալու և արդարության տեր կանգնելու համար։ Այդուհանդերձ, այս բանաձևերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ գործադիր իշխանությունը համապատասխան քայլեր չձեռնարկի: Մինչ այժմ և՛ ԵՄ խորհուրդը, և՛ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը սատարում էին Արցախի հայերի Ադրբեջանի «ինտեգրման քաղաքականությանը», մինչդեռ պարզ էր, որ այս այսպես կոչված ինտեգրումը կա՛մ նշանակում էր ենթարկվել բռնապետական ռեժիմի, կա՛մ արտագաղթ, եթե տեղում անվտանգության շոշափելի երաշխիքներ չկան։ Այս մոտեցումն ու անպատժելիությունը ակնհայտորեն խրախուսել են Ալիևին էթնիկ զտումներ իրականացնելու հարցում։

Թեև պարզ է, որ ռուս խաղաղապահները՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորներ, կրում են առաջնահերթ պատասխանատվություն, սակայն մինչ այժմ ԵՄ-ն շոշափելի ոչինչ չի արել՝ իրականում Ադրբեջանին հասկացնելու, որ նա չի կարող շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ Սա է տխուր իրականությունը։ Ուստի հայկական կողմը ծայրահեղ սթափությամբ է գնահատել իրավիճակը, որը մինչ այժմ եղել է թերի և գործել համապատասխանաբար, քանի որ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում մեր պետականության համար վտանգները հսկայական են»։