ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետները․ TACC
ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին TACC-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է աղբյուրը։