Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իսպանական Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում կարճ շփում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,- գրել է նա և հրապարակել լուսանկարը: