Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, որն օրերս հանձնվել էր Բաքվին ու կալանավորվել:
Ըստ հաղորդագրության՝ Բաբայանին մուտք է տրամադրվել դեպի գրադարան։
Նշվել է, որ նա չի բողոքել պահման պայմաններից և հայտնել է, որ բուժզննում է անցել։