Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

ՊՆ-ից 60 մլն-ի հափշտակություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել են զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն:

ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ:

Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240.000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին:

Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20.797.560 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52.920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո  կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:

Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:  

Այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՀՀ ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19.473.260 ՀՀ դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:  

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6.684.930 ՀՀ դրամ արժեքի 17.010 կգ, 8.995.770 ՀՀ դրամ արժեքի 22.890 կգ և 24.428.880 ՀՀ դրամ արժեքի 62.160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:  

Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն ՀՀ դրամ:         

Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: