Արցախից ՀՀ բռնահանվածների թիվը չի փոխվել․ 100․632 մարդ Հայաստանում է
«Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան․ ժամը 20։00-ի դրությամբ` Արցախից բռնի տեղահանված 100․632 անձ արդեն Հայաստանում է»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Հաշվառվել է մարդկանց 99․2 %-ը, վստահ ենք՝ առաջիկա օրերին կհասնի 100 %-ի»,- նշել է Բաղդասարյանը։