Այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա. թյուրքագետ
Առավոտվանից լուրեր են ստացվում, որ Իսրայել-Պաղեստին նոր պատերազմ է սկսվել։ Այս նորությունը կարդալով՝ շատերդ կցանկանաք չխորանալ և արագ անցնել։ Չէ՞ որ սա մեզ հետ կապ չունի։ Բայց մի՛ շտապեք։ Կապ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյան:
«Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։
Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելն Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։
Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»: