Մենք կհաղթենք այս պատերազմում․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ» շարժումն առավոտյան պատերազմ է սկսել իսրայելական պետության դեմ։ Նա դա անվանել է «ՀԱՄԱՍ»-ի լուրջ սխալ: Այս մասին գրում է «Московский Комсомолец» պարբերականը։
«Իսրայելի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներն ամենուր կռվում են թշնամու դեմ», - ասել է Գալանտը՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին հետևել իշխանությունների հրահանգներին։
«Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»,- ասել է Պնախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր Իսրայելի տարածք հրթիռակոծությունների և ՀԱՄԱՍ-ի զինյալների մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Սդերոտ քաղաք ներթափանցելու մասին։