Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալության կայքը։
Զրույցի ընթացքում Լուկաշենկոն շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ։
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ամենահրատապ հարցերը և մոտ ապագայի օրակարգը, առաջիկա շփումների ժամանակացույցը»,- պարզաբանել են Բելառուսի ղեկավարի գրասենյակից։