Պաղեստինի նախագահն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել պաշտոնյաների հետ
Իսրայելի հետ ռազմական բախումների ֆոնին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նախագահել է երկրի պաշտոնյաների և անվտանգության ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Նշվում է, որ Աբասը հրամայել է պաշտպանել պաղեստինյան ժողովրդին՝ ընդգծելով պաղեստինցի ժողովրդի՝ իսրայելական զորքերից ինքնապաշտպանվելու իրավունքը։
Նախագահը նաև հանձնարարել է «ապահովել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ուժեղացնելու պաղեստինցի ժողովրդի տոկունությունը իսրայելական օկուպացիոն խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունների դեմ պայքարում»։