Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել Պաղեստինի ժողովրդի դիմադրության պատմության մեջ. Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության բոլոր խմբերին ու հոսանքներին՝ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության կապակցությամբ։ Հայտնում է ISNA-ն․
«Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել օկուպացված տարածքներում օկուպանտների դեմ դիմադրության և զինված գործողությունների ոլորտում», - ասել է Քանանին։
«Այս գործողությունը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան փխրուն են սիոնիստները լուրջ օպերատիվ գործողությունների շրջանակներում, եւ նրանք դիմադրության համար անհրաժեշտ ոգի չունեն», - ընդգծել է Քանաանին: