Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելը ծառայում է նոր հակամարտություններին․ Ալիևը՝ Միշելին
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը ծառայում է նոր հակամարտություններին, այլ ոչ թե խաղաղությանը: Այդ մասին ասել է Ալիևը՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ․
«Եթե տարածաշրջանում որևէ նոր դիմակայություն առաջանա, ապա դրա մեղավորը հենց Ֆրանսիան կլինի»,-հայտարարել է նա։