Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը շարունակում է գրաված պահել Իսրայելի հարավի տարածքները
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան այսօրվա պատերազմի առաջին օրվա ավարտի պատկերը․
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը շարունակում է գրաված պահել Իսրայելի հարավի մի շարք տարածքներ (շուրջ 22 տեղանք) և կարևոր ենթակառուցվածքներ:
«Շարունակվուն են նաև երկկողմ լայնմասշտաբ հրթիռակոծությունները:
«Ակնկալվում է գիշերային լայնամասշտաբ գրոհ Իսրայելի կողմից:
«Զոհեր. Իսրայել - ավելի քան 200, 1000 վիրավոր, Պաղեստին (Գազա) - 230 զոհ, 1600 վիրավոր:
Դեռևս անհայտ է, թե կմիանա արդյոք պայքարին Լիբանանում տեղակայված Հեզբոլլահը և Իրանը (միջնորդավորված): Սրանից կախված է պատերազմի շարունակականությունը,- հայտնել է Գեղամյանը։