Ավելի քան 430 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի, այդ թվում՝ 91 երեխա և 61 կին: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Նախկինում գրանցվել էր մահվան 413 դեպք։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է ևս 2271 մարդ, այդ թվում՝ 244 երեխա և 151 կին։
Իր հերթին, իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Իսրայելում զոհերի թիվը հասել է ավելի քան 700-ի, հազարավոր վիրավորներ կան: