Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին բացարձակապես ոչ բարեկամական քայլ է․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան համարում է, որ Երևանի միացումը Հռոմի ստատուտին բացարձակապես ոչ բարեկամական քայլ է։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության դաշտ չի տեսնում։
«Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին <...> համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության դաշտ չեմ տեսնում»,– ասել է նա լրատվամիջոցին։