Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը Լեռնային ղարաբաղում անհրաժեշտ է և անհրաժեշտ կլինի ապագայում․ ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով համակարգում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։
Նրա խոսքով՝ նախ «մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան»։ «Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է նա՝ նշելով, որ «հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա ներկայության եղանակները, կքննարկվի և կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև սահմանված ուղիներով»։
Երկրորդը, շարունակել է Գալուզինը, Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներն իրականացվում են խաղաղապահների միջնորդությամբ։ «Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։