Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի, կալանավորումներն ապօրինի են, մեղադրանքները՝ շինծու․ Սահակյան
Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։ Իրավական մեխանիզմները՝ հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, հասնելով կայացած պետականության ոչնչացման և ինքնալուծարման ակտի ընդունմանը, փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշական դերակատարություն են ունեցել պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը հանուն Արցախի միջզգային իրավական ճանաչման։