Հրաման եմ տվել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ, չի լինի էլեկտրաէներգիա, սննդամթերք կամ վառելիք․ Իսրայելի ՊՆ
Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Հրաման եմ տվել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ։ Չի լինի (Գազայի հատվածին մատակարարում) էլեկտրաէներգիա, սննդամթերք կամ վառելիք։ Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համապատասխան պատասխան կտանք», - ասել է նախարարը օպերատիվ խորհրդակցությունից հետո։ Նրա հայտարարությունները տարածել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա, որտեղ հոկտեմբերի 7-ին ներթափանցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության զինյալները։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակն այժմ անցնում է «Երկաթե սրեր» գործողության հարձակողական փուլ, որի վերջնական նպատակը կլինի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը։