Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու մոտ ապրողներին կոչ է անում չլքել իրենց տները
Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ իրենք այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունեն՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով:
Այսօր ավելի վաղ Իսրայելում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ