Այստեղ տեղի են ունենալու ամենասարսափելի իրադարձությունները․ Ժիրինովսկին 2019-ին կանխատեսել էր Իսրայելի իրադարձությունները
Մինչև 2024 թվականը Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխատեսել էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Նշենք, որ նաև բուլղարացի պայծառատես Վանգան է խոսել Իսրայելի ողբերգական իրադարձությունների մասին։
Ինչ է ասել Ժիրինովսկին Իսրայելի մասին
Վլադիմիր Ժիրինովսկին 2019 թվականին ասել էր, որ 2024 թվականին Մերձավոր Արևելքում հակամարտությունը կսրվի, ինչի արդյունքում ուշադրությունն Ուկրաինայում իրավիճակի վրա կլինի նվազագույն։
«Մինչև 2024 թվականը Մերձավոր Արևելքում հակամարտություն կսկսվի, և բոլորը պարզապես կմոռանան, թե ինչ է Ուկրաինան»,- ասել է քաղաքական գործիչը։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը վստահ էր, որ խոշորագույն իրադարձությունները կծավալվեն Մերձավոր Արևելքում և կդառնան երրորդ համաշխարհային պատերազմի լրաբերը։
«Խոսքը երրորդ համաշխարհային պատերազմի մասին է։ Որովհետև Իրանը ԿԺԴՀ-ն կամ Վիետնամը կամ Կոսովոն չէ: Այստեղ տեղի են ունենալու ամենասարսափելի իրադարձությունները»,- նշել էր նա։