Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք․ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք մեր բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնենք մեր երկրի, մեր պետության և ինստիտուտների կայացման աստիճանի մեջ: Որովհետև այստեղ ինչի մասին էլ խոսենք, մեր երկրում առկա ինչ խնդրի մասին էլ խոսենք, ի վերջո, հանգելու ենք որևէ ինստիտուցիոնալ պրոբլեմի և դրանից բխող պատճառահետևանքային կապերի:

Նույն անվտանգության ոլորտում հիմա արդեն կարող ենք ասել, որ այլոց շարքում, այդ թվում՝ արդարադատության ոլորտի, մեր բացերն են արտահայտված, որովհետև այն բոլոր խնդիրները և ձախողումները, որ տեսնում ենք, դրանք նաև հետևանք են, օրինակ՝ նախկինում չհարուցված կամ սխալ կարճված քրեական գործերի, քրեական և, ընդհանրապես, արդարադատության ոչ հետևողականության, երբեմն՝ հատվածականության, երբեմն՝ ընտրողականության, և մեր քաղաքական մոտեցումն է, ու մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ ահա այս բոլոր երևույթները պետք է բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:

«Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք: 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա երկու քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Մենք այս որոշումները կայացրել ենք շատ երկար և խորը քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում, և նաև ինստիտուցիոնալ կայացման մեր տեսլականն է, որ բերել է նման որոշումների: Ուզում եմ հատուկ ընդգծել և կարևորել, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետությունում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո: Սա, կարծում եմ, նույնպես մի շատ կարևոր փոփոխություն է, որը Հայաստանը դասում է քաղաքակիրթ երկրների շարքին: Նաև սրանով խնդիր ենք դնում խնայել պրոֆեսիոնալ քննիչներին, ովքեր գիտեն ինտելեկտուալ միջոցներով աշխատել քրեական գործերի վրա, իմանալով և տիրապետելով հոգեբանական նրբությունների, կարողանալով գնահատել ճշտված և ճշգրիտ փաստերի ուժը, դրանց համոզչականությունը և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Քննչական կոմիտեում աշխատավարձերի գրեթե կրկնապատկումը: «Ընդ որում, Քննչական կոմիտեն միակը չէ այս առումով, մենք այս ընթացքում աշխատավարձերի բարձրացում ենք ունեցել և դատական համակարգում, և դատախազությունում, Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե արդեն բարձր աշխատավարձերով էր հիմնադրվել: Ուզում եմ ընդգծել, որ իհարկե, սրանով մեր վստահությունն է արտահայտվում մեր քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ, բայց նաև այս հարցում իմ անձնական մոտեցումը հետևյալն է՝ այստեղ կա և՛ ինստիտուցիոնալ խնդիր, և՛ էֆեկտիվության, և՛ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր:

Վերջերս, երբ պետական միջավայրում քննարկում էինք և ուզում հասկանալ, թե աշխատավարձի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում, դատարաններում, քննչական համակարգում, և երբ այդ դրույքաչափերը դրվեցին իմ սեղանին՝ ես ուզում եմ ուղիղ ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ շատ լավ զգացի, այդ թվում՝ այն պատճառով, որ այսօր Քննչական կոմիտեի բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում: Ոմանք ասում են՝ սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ես համարում եմ, որ դա ավելի քան նորմալ է, որովհետև սա է ինստիտուցիոնալ անկախությունը և էֆեկտիվությունն ապահովելու միջոցը և ճանապարհը»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր գործառույթ է իրականացնում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու տրամաբանությամբ: «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այս տարի տեղափոխվեց Քննչական կոմիտեի համակարգ: Ուրախ եմ տեսնել նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ծառայություններն արդյունավետ կերպով համագործակցում են Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ: Այս առումով էլ փաստորեն այս տարի առերեսվեցինք հարկային եկամուտներ վճարելու, այսպես ասած, տեխնոլոգիական նոր եղանակների հետ:

Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ թեկուզ խոշոր մեկ գործի բացահայտումն ամենևին էլ բավարար չէ, որովհետև եթե այդ մեխանիզմը կա, ենթադրել, որ այդ մեխանիզմից օգտվում են մեկ-երկու տնտեսվարողներ, մեր կողմից առնվազն միամտություն կլինի: Ես այդ խնդիրն առաջադրել եմ նաև ՊԵԿ-ին, իրավասու մյուս օպերատիվ մարմիններին, այդ խնդիրը դրված է նաև Քննչական կոմիտեի առաջ, որ հետևողականորեն շարունակենք, որպեսզի այդ տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական միջոցներով հարկերից խուսափելու այդ տրամաբանությունը կարողանանք արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից, որովհետև չվճարված հարկը մեր երեխաների չստացած կրթությունն է, նրանց ֆիզիկական պատշաճ պատրաստություն ունենալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, առողջապահական պատշաճ ծառայությունների սակավությունը, անվտանգության ոլորտի ամենատարբեր խնդիրների լուծումը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն. «Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով անվտանգության ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Մենք որքան ենք ցավում մեր երկրում հատկապես անվտանգության ոլորտում ի հայտ եկող խնդիրների կապակցությամբ: Շատ դժվար է գտնել մի մարդ, որը մինչև սրտի խորքն այդ ցավը գենետիկ մակարդակում չի զգում, բայց տեսեք, Հայաստանում 2023 թվականին քրեական գործեր են բացահայտվում զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու վերաբերյալ, նենգափոխելու վերաբերյալ: Այդ գործերն ովքեր են անում, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք, ամենաբարձր ծառայության կոչում ունեցող մարդիկ՝ բժիշկները և զինվորականները: Սա խորը սոցիալ հոգեբանական հակասություններ է ի հայտ բերում: Մենք պետք է հասկանանք, լավ մեզ հետ ի՞նչ է կատարվել և մեզ հետ ի՞նչ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ պետք է շատ հստակ լինի, այս ամեն ինչը մեզ համար կարմիր գիծ է, որովհետև այստեղից են այն պրոբլեմները ծագում:

Չնայած նորից պետք է արձանագրել, որ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, որ հասկանում ենք այն բոլոր պրոբլեմները և ճանաչում ենք այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր առաջ են: Այսօր տեսեք՝ աշխարհում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ոչ մի բանաձևի և ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում, և աշխարհը, իրականությունը, հարաբերությունները շատ դինամիկ պրոցեսի մեջ են, և նորից եմ ասում՝ սրա համար մեր ճանապարհն ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելն է, որպեսզի մեր պետական և հանրային օրգանիզմը հնարավորինս լինի առողջ: Առողջ լինելու համար մի ճանապարհ կա՝ հետևողական պայքարել հիվանդությունների, ախտերի, բացերի դեմ: Դրա ճանապարհին ամենակարևոր առաքելություններից մեկը պատկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին: Եվ ես ուզում եմ ձեզ և մեզ՝ բոլորիս, հաջողություն մաղթել այս ճանապարհին»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր պահանջը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության անխուսափելիությունը: «Եվ նորից ուզում եմ հիշեցնել, հորդորել և խնդրել բոլորիդ, որ երկու ուղղություն չափազանց կարևոր են՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի հետապնդման և ոչ մի մեղավոր չպետք է խուսափի պատասխանատվությունից: Այս բանաձևի հետևողական կատարումն է այսօր, վաղը և ընդմիշտ ամենամեծ ծառայությունը հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և համոզմունք հայտնել, որ այսօր հենց այդ բանաձևն է դրված բոլորի աշխատանքի հիմքում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ իրեն ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իր առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ, քանի որ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որ կտա նման հրահանգ և Հայաստանի Հանրապետությունում չկան քննիչներ, ովքեր կկատարեն այդ հրահանգը: «Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվության անխուսափելիությունը: Եվ ես ուզում եմ ձեզ մաղթել, ակնկալել և հավատալ, որ աներեր կանգնած եք այս սկզբունքների, այս արժեքների պաշտպանության դիրքերում, որովհետև այդ արժեքներն ընկած են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և ապագայի հիմքում»,- ասել է վարչապետը: