Գեղարքունիքի մարզում այցելել եմ բռնի տեղահանված քաղաքացիների սննդի ապահովման կետ․ Սանոսյան
«Այսօր Գեղարքունիքի մարզում այցելել եմ բռնի տեղահանված քաղաքացիների համար սննդի պատրաստման, ապահովման կետ»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
«Ներկայացվել է սննդի պատրաստման և մատակարարման գործընթացը։
Մարզում այցելել եմ նաև «Արևիկ» առողջարան և հանդիպել բռնի տեղահանվածների հետ։ Այս պահին առողջարանային կենտրոնում ապաստանել է 218 հոգի։
Ներկայացրել եմ կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, պատասխանել հուզող հարցերին, որոնք վերաբերվել են երեխաների կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, այլ վայրերում բնակարան գտնելու գործընթացներին, ինչպես նաև կառավարության երկարաժամկետ ծրագրերին»,- գրել է նախարարը։