Լճաշենում տուն է փլուզվել․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում պատ է փլուզվել և փլատակների տակ քաղաքացի է մնացել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։