Երևանի քաղաքապետի ընտրության համար տրամադրվեց մեկ ժամ
Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարեց ավագանու նիստը վարող ավագանու տարեց անդամ Բադալյանը։
Ամբիոնին ելույթի համար մոտեցած Ավինյանը նշեց, որ ավագանու ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս։
«Բայց ընտրությունները տվեցին մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերն այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամնեըբ 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին»,-ասաց նա։
Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, քվորում կա։ «Հանրային ձայն» կուսակցությունը ևս մասնակցում է ընտրությանը:
Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 65 մանդատներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Քանի որ որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ չի ստացել, ավագանին է ընտրելու քաղաքապետ։
Երևանի քաղաքապետի ընտրության համար տրամադրվեց մեկ ժամ: