«Քվերարկել ենք Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին». «Հանրապետություն»-ը քվեարկել է Ավինյանի օգտին
«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Տիգրան Ավինյանի թեկնածության օգտին:
Անդրադառնալով քվեարկությանը` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը լրագրողներին ասել է, որ իր կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում քվեարկել է մայրաքաղաքում իշխանության ձևավորման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին։
Նա հարցերի չպատասխանեց, ասաց՝ ճեպազրույցի ժամանակ։ Հարցին՝ ձեզ փոխաքաղաքապետի պաշտոն առաջարկվե՞լ է, պատասխանեց. «Լսեք հայտարարությունս»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Քվեարկությանն ավարտվել է, արդյունքները կամփոփվեն 11։30-ին։