«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին (լուսանկար)
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Այս մասին Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ այս համագործակցության արդյունքում Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու են միասին՝ կիսելով պատասխանատվությունը։