Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է օկուպացված Շուշի
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք:
ԱԳ նախախարը կմասնակցի Շուշիում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստին։
Նշվում է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական տնտեսական կառույց է, որը ներառում է Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։