Զեյնալյանը վստահ է՝ նոր ընտրության պարագայում իրենք ավելի շատ ձայն կհավաքեին․ ուղղակի չեն ցանկացել «ցնցել» Հայաստանը
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ ոչ թե վախեցել են նոր ընտրություններից, այլ Հայաստանի մասին են մտածել՝ Հայաստանը չի կարող ենթարկվել այդպիսի ցնցումների՝ հանուն մեր կուսակցական շահի։
«Մեր դիտարկումները եւ ոչ միայն մեր դիտարկումները, ցույց էին տալիս, որ նոր ընտրության պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց մենք մեր կուսակցական, անհտական շահը զոհաբերել ենք հանուն Երևանի, հանուն Հայաստանի: Մենք դեմ էինք նոր ընտրությունների, նոր ցնցումների, որտեղ կարող էին նոր մասնակիցներ հանդես գալ, եւ դարձյալ օտարեկրյա կապիտալով եւ օտարերկրյա կառավարումով»,-ասաց Զեյնալյանը՝ Երևանի քաղաքպետ ընտրված Տիգրան Ավինյանի հետ համատեղ ասուլիսում։