Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:
Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին:
Հիշեցնենք՝ Հակոբ Բալայանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին