Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Տնտեսություն

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճանպաշտոնատար անձինք:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ընթացքում ՀՀ ՊՆ համակարգում և ոստիկանությունումզբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի,  ՀՀ ոստիկանությանՊՊԳՎ պետի պաշտոնները, ապօրինի զբաղվել էձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել էօբյեկտների պահպանության իրականացման մասինպայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարածառանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13֊ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել վերջինիս վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար' երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ի կազմակերպմամբ, գիտությամբ և թողտվությամբ Խ. Ա.-ն, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն' օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով ստացվելիքվարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն առձեռն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին տալու վերաբերյալ:

Խ. Ա.-ի հրահանգով յուրաքանչյուր ամիս Ա. Ա.-նտնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է հիշյալգումարները, որոնք ամբողջությամբ հանձնել է Խ. Ա.-ին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մ.-ի պահանջով յուրացրել է դրանք՝ յուրացված գումարից յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլարը տալով Վ. Մ.-ին: Նույն ժամանակահատվածում բաժնի հաշվապահի պարտականությունները կատարող անձինք Խ. Ա.-իհրահանգով բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել են ակնհայտ կեղծ, այն է' տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ խեղաթյուրված և անարժանահավատ տեղեկություններ' նման կերպ քողարկելով Վ. Մ.-ի կազմակերպմամբ կատարված հափշտակությունը:

Արդյունքում՝ Վ. Մ.-ն վերը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքնօգտագործելով, կազմակերպել է ընդհանուր 13.935.200 ՀՀ դրամի յուրացումը, որից 8.239.390 ՀՀ դրամին համարժեք 17.000 ԱՄՆ դոլարը որպես իր մասնաբաժին հափշտակել է:Բացի այդ, նույն հանցավոր սխեմայով պետական միջոցներ են հափշտակվել նաև ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձանց պաշտոնավարման ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի և նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-նօրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1.418.060.977 ՀՀ դրամի չափով գույքը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ՀՀ ՊՆ ևոստիկանական համակարգերում աշխատելու ընթացքում ունենալով բացառապես աշխատավարձից գոյացած օրինական եկամուտներ, նշված ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, ՀՀ֊ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքեր և ձևակերպել ավանդներ, փոխանցումներ կատարել ՌԴ և այլ պետություններ, որոնց գումարային արժեքը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտների չափը:

Բացի այդ, Վ. Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի (եկամուտների)՝ 1.408.544.977 ՀՀ դրամին համարժեք2.811.900 ԱՄՆ դոլարի, 9.400 եվրոյի, 4.361.814 ՌԴ ռուբլու և 28.819,7 բրիտանական ֆունտ ստերլինգի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է դրանք՝ որպես օրինական եկամուտ փոխանցել է իր բանկային և քարտային հաշիվներին՝ մի մասը ներգրավելով որպես ավանդ և դրա դիմաց ստանալով տոկոսներ, իսկ մյուս մասը կանխիկացրել և ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում, այդ թվում՝ 2017-2018 թթ. ընթացքում ՌԴ֊ից ձեռք է բերել ընդհանուր 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով իրականացրել է ավտովարձույթի ծառայություն՝ ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1֊ին կետով:

Վ. Մ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: