Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում լինի կայունություն և խաղաղություն
Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԽ քարտուղարը Նիկոլայ Պատրուշևը և նրա ադրբեջանցի գործընկերը ամփոփել են նույն օրը տեղի ունեցած անվտանգության հարցերով ընդլայնված երկկողմ խորհրդակցությունների արդյունքները։
Խորհրդակցությունների արդյունքում Պատրուշեւը եւ Ուսուբովը ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու երկրների փոխգործակցության համատեղ ծրագիրը։
Ի թիվս այլ հարցերի, որոնք քննարկել են երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի, ուժային նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, քննարկման է եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցը․
«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում լինի կայունություն և խաղաղություն։ Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ ձեռք են բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություններ, մեկնարկել է Ղարաբաղի և Բաքվի հայերի ներկայացուցիչների երկխոսությունը, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն»,- այդ մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդից։