ՀՀ-ն պատրաստ է բացել տարածքաշրջանային կոմունիկացիաները․ երրորդ ուժ վերահսկողություն չպետք է ունենա․ Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է բացել տարածքաշրջանային կոմունիկացիաները։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այդ մասին Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը․
«Մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը, բայց մենք ասում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Սա հանրային փաստաթուղթ է։ Եկեք բացենք փաստաթուղթը և կարդանք, այդպիսի կետ չկա: Սա նշանակում է, որ որևէ երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա»,- նշել է Փաշինյանը։