ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ քննարկել են 3+3 ձևաչափով բանակցությունները
Ռուսաստանի Դաշնության և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Զրուցակիցները կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) համատեղ աշխատանքի վերսկսմանը։