«Ադրբեջանը չի գրավել հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ է»․ Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մի քանի գյուղեր.
«Հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական մանիպուլյացիաներից և խեղաթյուրված մեկնաբանությունից: Հայաստանի պնդումները, թե իբր Ադրբեջանը օկուպացրել է ինչ-որ հայկական գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Риа Новости-ն։