2022 թ. օգոստոսի 2-ից սկսած ՀՀ ԱԺ պատգամավորներն ունեն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու իրավունք, որից 107 պատգամավորներից ոչ ոք դեռ չի օգտվել. Էդգար Ղազարյան
Փաստացի վստահություն, թվացյալ անվստահություն: Այսպես է ֆեյսբուքյան իր գրառումը վերնագրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Համաձայն ՀՀ Սահմանադրության, վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց, Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք ունեն նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եթե որևէ պատգամավոր չի օգտվում իր այդ սահմանադրական իրավունքից, ապա դա նշանակում է, որ պատգամավորը վստահություն է հայտնում վարչապետին և նրա գլխավորած կառավարությանը։
2022 թվականի օգոստոսի 2-ից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ունեն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու իրավունք, որից Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք դեռ չի օգտվել»։