Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Անահիտ Բախշյանը լավ չի պատկերացնում «թափանցիկ» բառի իմաստը. ՏՄՊՊՀ

Առավել հարգի կլիներ հայտարարություն անելուց առաջ թեմայի վերաբերյալ լինել տեղեկացված և խոսել հիմնավոր՝ փաստերով.
Ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հոդվածի, նշենք հետևյալը.

Նախ տեղեկացնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահը փետրվարի 4-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ոչ թե հաշվետվություն, ինչպես նշում է տիկին Բախշյանը, այլ բենզինի շուկայի ընթացիկ ուսումնասիրության արդյունքները: Կարծում ենք պարզ է, որ դրանք միմյանցից էականորեն տարբեր հասկացություններ են: Հետևապես, մեղմ ասած տեղին չէ վերոնշյալ ուսումնասիրության վերաբերյալ տեղեկատվությունը փնտրել ՀՀ ՏՄՊՊՀ կայք-էջի «Տարեկան հաշվետվություններ» ենթաբաժնում, ինչն արել է տիկին Բախշյանը:

Բենզինի շուկայի վերաբերյալ ներկայացված ուսումնասիրության հրապարակայնությունը կասկածի տակ առնելն առավել քան տարօրինակ և անհեթեթ է, այն պարզ պատճառով, որ ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է ինչպես Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում, ֆեյսբուքյան էջում, այնպես էլ գրեթե բոլոր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը այն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ Կառավարության հերթական նիստում (04.02.16): Հետևապես, տիկին Բախշյանը կամ այնքան էլ լավ չի պատկերացնում «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը, կամ հետապնդում է այլ՝ միայն իրեն հայտնի նպատակներ, այլապես չէր շտապի հանդես գալու նման ակնհայտորեն չստուգված և անտեղի որակումներ պարունակող հայտարարություններով:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի թափանցիկ և հրապարակային աշխատանքին, ապա պաշտոնապես տեղեկացնում ենք, որ առ այսօր չի եղել գոնե մեկ դեպք, երբ որևէ քաղաքացի պաշտոնական տեղեկատվություն ստանալու հարցումով դիմի ՀՀ ՏՄՊՊՀ և սեղմ ժամկետներում չստանա լիարժեք և ամբողջական տեղեկատվություն՝ իր հարցման վերաբերյալ: Տիկին Բախշյանը ևս իր ժամանակը անտեղի վատնելու և փաստերից զուրկ հոդված գրելու փոխարեն կարող էր ընդամենը զանգահարել կամ էլեկտրոնային նամակով Հանձնաժողովին խնդրել՝ ուղղորդել ու գտնել իրեն այդքան հետաքրքրող տեղեկատվությունը, ինչը չի արվել:

Կարծում ենք , որ «Բարև Երևան» խմբակցության անդամը պետք է, որ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորի իր գործունեության հանդեպ և խուսափի փոշիացումների կամ յուրացումների մասին անհարկի, այլ կերպ ասած՝ օդում գնահատականներ հնչեցնելուց: Առավել հասկանալի և հարգի կլինեին տեղին և փաստերով գնահատականները, ինչից տիկին Բախշյանը խուսափել է: Տպավորություն է, որ տիկին Բախշյանը իր հերթական հոդվածի միջոցով փորձել է բարձրացնել սեփական վարկանիշը՝ իբրև թե «աղմկոտ բացահայտում» անելով:
Անդրադառնանք Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի որոշ ենթաբաժինների վերաբերյալ տիկին Բախշյանի դիտարկումներից մի քանիսին: Օրինակ, նա նշում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ կայք-էջում չի թարմացվում «կայքի կանոնակարգ» բաժինը: Ուզում ենք տեղեկացնել, որ կայքի կանոնակարգը իրավական ակտ չէ, այն զուտ ուղեցույց է, որը նախատեսված է կայքից օգտվող այցելուներին ուղղորդելու համար: Հետևաբար, անհեթեթություն է ակնկալել, որ այն պետք է մշտապես թարմացվի այն դեպքում, երբ կայքից օգտվելու կանոնները չեն փոխվել: Ի դեպ, այդ կանոնակարգից օգտվելու դեպքում տիկին Բախշյանը կկարողանար իրեն հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը փնտրել և գտնել ճիշտ ենթաբաժիններում:
Տիկին Բախշյանի մեկ այլ դիտարկումը ոչ այլ ինչ է, քան թերի տեղեկացվածության արդյունք: Խոսքը վերաբերում է նրան, որ իբրև թե Հանձնաժողովի կայք-էջում «Հակակոռուպցիոն միջոցառումների» վերաբերյալ առկա չէ բավարար տեղեկատվություն: «Բարև Երևան» Խմբակցության անդամը պարտավոր էր իմանալ, որ Հանձնաժողովը ընդգրկված չէ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործընթացում: ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշմամբ հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունում և դրա իրականացման 2015-2018 թթ միջոցառումների ծրագրում Հանձնաժողովի գործառույթների մասով որևէ միջոցառում նախատեսված չէ, հետևապես կայքում նման տեղեկատվություն պարզապես չէր կարող տեղադրվել:

Հարկ չենք համարում անդրադառնալ կայքի ենթաբաժինների վերաբերյալ մյուս մեկնաբանություններին մեկառմեկ, քանի որ դրանք ևս շարադրված են նույն տրամաբանությամբ:

Ի տարբերություն տիկին Բախշյանի, Հանձնաժողովը զերծ կմնա նրա հոդվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, սակայն առավել տեղին և հարգի կլիներ որևէ հայտարարություն անելուց առաջ թեմայի վերաբերյալ լինել տեղեկացված և խոսել ոչ թե սիրողական մակարդակով, այլ հիմնավոր՝ փաստերով:

ՀՀ ՏՄՊՊՀ