Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռքբերած նախկին զինծառայողի վիճակը սրընթաց վատանում է

Զինվորական ծառայության ընթացքում Գ․Մ․-ն ձեռք է բերել քրոնիկ հիվանդություն, որն այժմ սրացման փուլում է ու կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հետագա ողջ կյանքի համար։ Այս մասին ահազանգում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու մանրամասնում, որ Հայաստանի Հանրապետությունը անմիջական պարտավորություն է ստանձնել երաշխավորելու զինծառայողների առողջության պահպանումը, այդ թվում հիավնդություն ձեռք բերելու դեպքում տրամադրել պատշաճ բժշկակական օգնություն, սակայն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում  ծառայության հետևանքով հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողի առողջական խնդիրները լուծելու համար։

ՀՔԱՎ գրասենյակը ստանձնել է նախկին զինծառայող Գ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Գ. Մ․-ն  ձեռք է բերել քրոնիկ հիվանդություն, որն էլ հանգեցրել է օրգանների ախտահարման։ Հիվանդությունը ձեռք բերելու հետևանքով զինծառայողը հոսպիտալացվել է, ստացել ստացիոնար բուժում։  ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Գ. Մ․-ն  ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել, իսկ ՀՀ ՊՆ մեկ այլ եզրակացությամբ ԿՌԲՀ-ն հաստատել է, որ Գ. Մ․-ն  հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։

2019-ին զորացրվելուց հետո  Գ. Մ․-ն Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի թիվ 8 փորձաքննական բաժին կողմից ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության,  ճանաչվել  3-րդ խմբի հաշմանդամ՝ մեկ տարի ժամկետով։ Նույն ախտորոշմամբ Գ. Մ․-ն  ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ հաջորդ երկու՝ 2020 և 2021 թթ. վերափորձաքննությունների արդյունքում։ Յուրաքանչյուր անգամ հաշմանդամությունը սահմանվել է 1 տարի ժամկետով։ 2022-ին, սակայն, Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն հաշմանդամ չի ճանաչվել։ Նշված որոշումը ՀՔԱՎ-ի փաստաբան Հ․Հակոբյանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան, սույն թվականի հոկտեմբերի 19-ին հրապարակվելու է գործն ըստ էության լուծող դատական ակտը։

Առողջության պահպանման և հնարավոր վատթարացումը կանխելու նպատակով Գ. Մ․-ն պարբերաբար հոսպիտալացվել և ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոններում։ Ստացիոնար բուժումը իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Սկսած 17.11.2022 թ., երբ Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն  հաշմանդամ չի ճանաչվել, նշված բժշկական օգնությունը նրան չի տրամադրվել։

Գ․Մ․-ի հիվանդությունը ներկայումս գտնվում է սրացման փուլում։ Բժշկական փաստաթղթերի տվյալները վկայում են, որ անհրաժեշտ հետազոտություններ ու  բուժում չստանալու դեպքում անխուսափելի են անդառնալի հետևանքները։ Այժմ նա չի ստանում որևէ տեսակի բուժում, քանի որ ընտանիքը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, իսկ պետությունը չի կատարում իր պարտավորությունները․

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, ունի զինծառայողների, այդ թվում՝ զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված զինծառայողների առողջության պահպանման անմիջական պարտավորություն. անձը, առողջ վիճակում զորակոչվելով զինվորական ծառայության, գտնվում է պետության պատասխանատվության ներքո և զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն ձեռք բերած, վիրավորում կամ վնասվածք ստացած անձանց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի առանձնահատուկ վերաբերմունք։

Ըստ  գրասենյակի, սա բխում է թե՛ ՀՀ միջազգային պարտավորություններից, թե՛ ՀՀ Սահմանադրությունից՝

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» ՄԱԿ-ի   միջազգային դաշնագրի 12-րդ հոդված (դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը),

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ պետություններին ուղղված զինված ուժերի անդամների մարդու իրավունքների մասին թիվ 4 (2010) հանձնարարական, որի համաձայն՝ զինծառայողներն ունեն արժանապատիվ, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունք,

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գ. Մ․-ի իրավունքների պաշտպանության համար գրություններ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել, կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից՝ վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում, սակայն այդ նույն շրջանակներում Գ․ Մ․ - ին անհրաժեշտ հետազոտումն ու բուժումը չի իրականացվում։ Մեջբերելով վերոնշյալ որոշումը՝ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Գ․Մ․-ի կարգավիճակը թույլ չի տալիս ներառվել Որոշման շահառուների շրջանակում։