Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ինչպես ստանալ կրթաթոշակ․ ուղեցույց Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար

Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։

Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում (այսուհետ՝ ՈՒՀ)) սահմանված կարգով հրամանագրված / տեղափոխված ուսանողները:

Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ

Քայլ 1

Դիմում եք պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը:

Քայլ 2

Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝

ա) տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,

բ) եթե Կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,

գ) հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ՈւՀ կամ ՈւՀ-ի մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:

Քայլ 3

Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:

Քայլ 4

Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետևյալ տվյալները՝

1) ուսանողի նույնականացման տվյալներ,

2) տեղեկություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,

3) տեղեկություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,

4) կրթական աստիճանը,

5) կուրսը,

6) ուսուցման ձևը,

7) այլ տեղեկություն՝ ըստ անհրաժեշտության:

Քայլ 5

Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ և ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:

Քայլ 6

Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:

Քայլ 7

Դուք և պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:

Քայլ 8

Սովորում եք առավելագույն արդյունավետությամբ, քանի որ հետագա ծրագրերը փոխկապակցված են լինելու գերազանց առաջադիմության հետ:

ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

-Կարո՞ղ եմ ստանալ կրթաթոշակ, եթե Լեռնային Ղարաբաղում սովորել եմ մասնավոր ուսումնական հաստատությունում:

Այո, կարող եք, եթե տեղափոխվել եք ՀՀ պետական ուսումնական հաստատություն:

-Կարո՞ղ եմ ստանալ կրթաթոշակ, եթե տեղափոխվել եմ Հայաստանի Հանրապետության մասնավոր ուսումնական հաստատություն:

Սույն կարգավորման շրջանակներում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ չի տրամադրմում մասնավոր ուսումնական հաստատություններ տեղափոխված ուսանողների համար:

-Կարո՞ղ եմ կրթաթոշակը ստանալ իմ քարտային հաշվին:

Կրթաթոշակը չի կարող փոխանցվել ուսանողի քարտային հաշվին, այն փոխանցվում է ՈՒՀ-ին․ կրթաթոշակի նպատակը միայն ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցումն է: 

-Եթե ԼՂ ՈՒՀ-ում սովորել եմ անվճար հիմունքներով, կարո՞ղ եմ ուսումս ՀՀ պետական ուսումնական հաստատությունում շարունակել անվճար հիմունքներով։

2023-24 ուստարում անվճար հիմունքներով շարունակել հնարավոր չէ, սակայն հաջորդ ուստարիներին հնարավոր է մասնակցել ՈՒՀ-ներում գործող ռոտացիոն համակարգին։

-Ի՞նչ անել, եթե տվյալ կրթական ծրագրի համար սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը չի բավականացնում տվյալ ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու համար:

Հնարավոր է երկու տարբերակ․

ա) ընտրում եք նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մասնաճյուղ այլ քաղաքում․ սա նաև որոշակիորեն կթեթևացնի կեցության հետ կապված ծախսերը,

բ) կարող եք լրացնել տարբերությունը սեփական միջոցներով: 

-Ի՞նչ անել, եթե Լեռնային Ղարաբաղում իմ ուսումնառած կրթական ծրագրից չկա ՀՀ ուսումնական հաստատություններում:

Այս պարագայում պետք է տեղափոխությունը կազմակերպել դեպի հարակից կրթական ծրագրեր: 

-Ի՞նչ անել, եթե կրեդիտների տարբերությունը մեծ է:

Կարգով հնարավորություն է տրվում մասնագիտության առանձնահատկություններից ելնելով մշակել կրեդիտների լրացման անհատական ժամանակացույց: 

-Ի՞նչպես է կարգավորվելու 2024-2025 ուստարվա և դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակելու է կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներ, որոնք կապակցված են լինելու կրթության մեջ գերազանց առաջադիմության հետ: 

Նշում

Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը: