Ես էլ կգնամ Հայաստան, Փաշինյանն էլ կգա ՌԴ, հիմա նա ԼՂ հայերի ողբերգությամբ է զբաղված. Պուտին
Մենք հասկանում ենք, որ Փաշինյանը զբաղված է ԼՂ հայերով, Հայաստանում այժմ ողբերգություն է, նա հիմա ճամփորդելու ժամանակ չունի: Այս մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք շարունակում ենք կապը Փաշինյանի հետ։ Կքննարկենք՝ ինքը կգա մեզ մոտ, թե մենք կգանք նրա մոտ»,- ասել է Պուտինը։