Հայտնի է, թե ինչ պայման է դրել թշնամին, որից հետո Դավիթ Բաբայանն առանց մտածելու ինքնակամ հանձնվել է. բացառիկ մանրամասներ․ «Իրավունք»
Հանրության մոտ շարունակում է քննարկման առիթ մնալ, թե ինչու ԱՀ ԱԳ-ն նախկին նախարար Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվեց թշնամուն։ Արցախում նրա հանձնման պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն վերջինիս միջնորդների միջոցով փոխանցել են, որ կամ նա ինքնակամ գալիս է կամ որդիների մասին կարող է մոռանալ։ Այս մասին գրում է «Իրավունքը»:
Մյուս վարկածի համաձայն, Ադրբեջանը պատվիրակների միջոցով տեղեկացրել է իշխանություններին, որ եթե Բաբայանը չմեկնի Շուշի, քաղաղացիների հոսքը դեպի ՀՀ կդադարեցնեն՝ փակելով Հակարի կամուրջը։ Ըստ նույն լուրերի՝ ԱՀ իշխանությունները այդ մասին տեղեկացրել են Բաբայանին, ով արդեն հայտնի է, թե առանց վարանելու, որ տարբերակն է ընտրել։