Ես ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ եմ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. Փալոն
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ՝ պատժամիջոցներ։
«Ալիևն առաջ է ընթանում՝ Հարավային Հայաստանը զավթելու իր նպատակին հասնելու համար։ Կասկած չկա, որ նրա վարչակարգը համարձակություն է ստացել այն բանից հետո, երբ հանդիպել է Արցախ ներխուժման աննշան հետևանքների։ Ես կոչ եմ արել պետդեպարտամենտին կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները»,- գրել է կոնգրեսականը Х-ի միկրոբլոգում։