Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունըՔաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՄովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհՀրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՈւկրաինան Ռուսաստանի ուղղությամբ այսօր գրոհել է 800 անօդաչու թռող սարքերովԱրմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններԳերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԾիծեռնակաբերդԱճառյան փողոցի շենքերից մեկում 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Իսրայելը Փաշինյանին հիմար վիճակի մեջ դրեց. «Մոսկովսկի կոմսոմոլեց»
ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելՈւկրաինան օգնություն է խնդրել Ադրբեջանից2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆԹեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե. Մասուդ ՓեզեշքիանՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրիցԱբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՀուլիսի 1-ին Երևանում խոշոր ջրանջատումներ կլինենԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Կատար՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար. ԹրամփԴադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, պրովոկացիաներ են անում, որ մանդատ չվեցնենք. Սամվել ԿարապետյանԵղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել՝ ինքն է որոշում. Սամվել ԿարապետյանՓաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին«Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում»Շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ ճշտվում է՝ ով է եղել վարորդը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ. Էլնուր Մամեդով
Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Արզաքանցյանը չի կարող մոտենալ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. ԱզատությունՎրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանի հրավերով կժամանի Հայաստան Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՌուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներՏաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը (տեսանյութ)
Հասարակություն

Այսօր Սուրբ թարգմանչաց վարդապետների տոնն է

Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է:

Qahana.am-ը գրում է. թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը (Մովսես Խորենացին), Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին, այսինքն՝ Շնորհալին:

Գրերի գյուտից հետո Ս. Մեսրոպը, Ս. Սահակ Պարթևն ու նրանց բազմաթիվ աշակերտներ սկսում են հայ գրերը տարածել ամբողջ Հայաստանով մեկ՝ բացելով նոր հայրենախոս դպրոցներ, նաև եռանդուն կերպով լցվում եկեղեցու հայրերի գրվածքների հունարենից և ասորենից թարգմանության գործին: Աստծո օրհնությամբ և օգնությամբ կարճ ժամանակում ահռելի քանակությամբ գրականություն է թարգմանվում հայերեն՝ չհաշված Աստվածաշունչն ու ծիսական մատյանները: Ուստի մեսրոպյան շրջանը հետագայում իրավամբ ստացել է հայոց ոսկեդար անվանումը:

Մեծ էր արդյունքը թարգմանչական-մշակութային այս շարժումի: Եկեղեցու արարողությունները ստանում են նոր շքեղություն ու փայլ: Ամեն կողմից, հրապարակներում, փողոցներում թե տներում, մեծերի և փոքրերի շուրթերից լսվում են սաղմոսներ, երգեր ու շարականներ՝ հայերեն լեզվով:

Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում այդ տեսարանը. «Պայծառացան եկեղեցիները, սրբերի վկայարանները, ծաղկեց Աստվածաշնչի ուսումը: Թարգմանիչները՝ մշտաբուխ վտակների նման՝ հորդում էին իրենց մեկնաբանությունները: Մարգարեական խորհրդավոր խոսքերը լուսաբանելով՝ մեղրի խորիսխից ավելի քաղցր հոգևոր խորտիկներով լցված սեղաններ էին դնում ամբողջ ժողովրդի առաջ…Հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ….»:

Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը: Աստվածաշնչում գրված է, որ երբ առաջին մարդիկ մեղք գործեցին, բացվեցին նրանց աչքերը, և նրանք հասկացան, որ մերկ են (Ծննդ. 3.6-7): Եկեղեցական մեծանուն հեղինակներից Որոգինեսն ասում է, որ մեղքից հետո բացվեցին առաջին մարդկանց մարմնական աչքերը, և փակվեցին հոգևոր աչքերը:

Իսկ Թարգմանիչները, Սուրբ Գրքի հրաշալի և ամբողջական գանձերը մատուցելով, Աստվածաշնչի խրատներով սովորեցրին նորադարձ հայ ժողովրդին մաքրել սրտերը հեթանոսական մեղքերից և հոգու աչքերով տեսնել ճանապարհը ճշմարիտ աստվածպաշտության, ըստ այն խոսքի, թե` երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8):