Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն արդարացնողները քննադատում են Շահրամանյանի հրամանագիրը․ քաղաքագետ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն արդարացնողները քննադատում են Շահրամանյանի հրամանագիրը, որը անգամ «հեղափոխական Չալոյին» է լավ հայտնի, որ իրենից միայն փչացված թուղթ է ներկայացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Այդ թուղթն այնքան անպիտան է իրավունքի տեսանկյունից, որ անգամ Ադրբեջանը քարոզչական դաշտում սկսել է չհիշել, որովհետև ապալեգիտիմ ու անիմաստ, հակաօրինական թուղթ է ու ոչ ավել։
Սև լճի, Իշխանասարի, Վարդենիսի, Երասխի, Ջերմուկի հողերը տվածները (հենց տվածները) արցախցիներին կոչ են անում մնային ու մինչև վերջին մարդը կռվեին։
Խելքի՜ աշեցեք...
Էս մարդկանց շատ բան չասեմ` օրը կգա, ու առիթը հաստատ կլինի (ցավոք դրան շատ քիչ է մնացել) կտեսնենք թե մեծ-մեծ խոսացողները ինչպես են մինչև վերջին մարդը կռվում։
2020 թվականին էլ շատերիդ տեսել ենք, չստիպեք հիշեցնել։
Խելքի՜ աշեցեք...»: