Ստեփանակերտում պարետ է նշանակվել
Բռնի տեղահանման հետևանքով հայաթափված Ստեփանակերտում Ալիևը շարունակում է բեմադրությունը. Արցախի մայրաքաղաքում պարետ է նշանակվել։ Այս մասին գրել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Ալիևը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի հրամանատար։