Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։ Այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ից:

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը:

Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևոր նախապայմաններից է: Արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային դերակատարություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիտարկմամբ՝ առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ է և անհրաժեշտ նախապայման «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջների իրագործման համար։

Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածը սահմանում է՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով...»։

Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը, իսկ տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման:

Փաստաբանի մուտքը չթույլատրելու վերաբերյալ Պաշտպանին ներկայացված յուրաքանչյուր բողոքի կամ ահազանգի դեպքում, նկատի առնելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրա կարևորությունը, Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհապաղ միջամտություն: Բարձրացված հարցը բանավոր ընթացակարգով անհապաղ քննարկվում է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ նման ընթացակարգով հարցը չլուծվելու դեպքում՝ արագ արձագանքման ձևով կազմակերպվում է այց տվյալ մարմին: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ նմանաբնույթ խնդիրները մեծամասամբ բանավոր ընթացակարգով ստանում են լուծում, և այդ առնչությամբ Պաշտպանը կարևորում է Ոստիկանության և Քննչական մարմինների հետ հաստատված կայուն համագործակցությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանն առանցքային է համարում խնդրի առնչությամբ համակարգային լուծումների մշակման ու իրացման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն, որ օրենքով սահմանված դեպքերի և կարգի խախտմամբ փաստաբանների մուտքը չթույլատրելու դեպքերը հանգեցնում են խնդրահարույց պրակտիկայի ձևավորման, ինչը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող անձանց՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի գործնական երաշխավորումը:

Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ փաստաբաններն իրենց հերթին  պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը նկատի ունենալու դիտանկյունից:

Պաշտպանի աշխատակազմում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։